Եմենի հութիները հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին
Եմենի հութիները հայտարարել են, որ հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին եւ օդանավակայաններին։
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ Էներգետիկ օբյեկտներից հարձակման են ենթարկվել Ռաս Թաննուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը եւ Աբքայքում գտնվող Saudi Aramco նավթագազային ընկերության օբյեկտը։ Երկու դեպքում կիրառվել են բալիստիկ հրթիռներ։ Հրթիռային եւս մեկ հարված է հասցվել Ռաբիգում գտնվող նավթավերամշակման գործարանին։
Հութիները հարձակվել են նաեւ Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի եւ Դամամի Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա։ Վեցերորդ թիրախը Նաջրանում գտնվող սաուդյան կոալիցիոն ուժերի հրամանատարության շտաբն է եղել։
Այս հարձակումները տեղի են ունենում Իրանի եւ Մեքքայի պաշտպանական դաշինքի երկրների (Սաուդյան Արաբիա, Թուրքիա եւ Պակիստան) բանակցությունների ֆոնին։
«Կոմերսանտը» հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորմանը նվիրված առաջին համատեղ բանակցություններում սաուդյան կողմը հութիներին ուղերձ է փոխանցել Իրանի միջոցով։ Ըստ դրա՝ թագավորությունը պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել խմբավորմանը՝ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումները դադարեցնելու դիմաց։
Որոշ տվյալներով՝ Սաուդյան Արաբիան հութիների համար արդեն 1 միլիարդ դոլար կանխիկ գումար է հասցրել Թեհրան։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսին
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի