Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է IN Groupe և «ՀայՓաս» ընկերությունների ղեկավար կազմին՝ IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանում կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս առաջին ծրագիրը կարևոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացմամբ ՀՀ քաղաքացիները միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սպասարկման գրասենյակներում կստանան բարձրորակ ծառայություններ և կունենան անվտանգ փաստաթղթեր։
IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուն շնորհակալություն է հայտնել վստահության և արդյունավետ գործընկերության համար՝ ընդգծելով, որ ընկերությունը շարունակելու է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող իրականացումն ու քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանային անցակետերում e-gate՝ սահմանահատման ավտոմատացված համակարգերի ներդրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներդնել համապատասխան համակարգերը, որոնք կապահովեն սահմանահատման առավել արագ, հարմարավետ և անվտանգ գործընթաց։
Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում տվյալների ժամանակակից կենտրոնի ստեղծմանը, որը Հայաստանի համար աննախադեպ տեխնոլոգիական ներդրում է և էական նշանակություն կունենա կենսաչափական համակարգի անվտանգ ու անխափան գործունեության ապահովման համար։
Կարևորվել է նաև ծրագրի տնտեսական նշանակությունը։ Մասնավորապես, «ՀայՓաս» ընկերության գործունեության շրջանակում Հայաստանում ստեղծվել են նոր աշխատատեղեր, ընկերության աշխատակիցների գերակշիռ մասը հայ մասնագետներ են, ինչը նպաստում է տեղական մասնագիտական ներուժի զարգացմանն ու միջազգային փորձի փոխանցմանը։
Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի անկախ փորձագիտական ընկերության կողմից կազմված հաշվետվությունը։ Փաստաթղթով հավաստվում է, որ կողմերը պատշաճ կերպով կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները և պատրաստ են ծրագրի գործառնական փուլի մեկնարկին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի