Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը
Քիմ Քարդաշյանը Հռոմում բացառիկ հնարավորություն է ստացել կրել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զմրուխտապատ և ադամանդապատ վզնոցը։ Քարդաշյանի ոճաբան Լո Ռոուչի նախաձեռնությամբ Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը՝ ներկայացնելով Թեյլորի հայտնի զարդերի հավաքածուի մի մասը։ «Սա աննախադեպ է։ Ոչ ոք դեռ նման բան չի արել»,- նշել է Ռոուչը։
Վզնոցը Թեյլորին 1964 թվականին նվիրել էր ամուսինը՝ Ռիչարդ Բերտոնը։ Այն զարդարված է 16 կոլումբիական զմրուխտներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 61 կարատ է։ Թեյլորի զարդերի ամբողջ հավաքածուն 2011 թվականին վաճառվել է Christie's աճուրդում։ Bulgari-ն այն ձեռք է բերել 23,26 միլիոն դոլարով՝ սեփական արխիվ վերադարձնելու նպատակով։ Միայն վզնոցը վաճառվել է 6,13 միլիոն դոլարով։
Քարդաշյանը պատմել է, որ Թեյլորի մահից հետո այցելել է նրա տուն և դեռևս պահոցում գտնվելու ժամանակ հնարավորություն ունեցել տեսնել զարդերը։ Նա նշել է, որ դերասանուհին իր համար ոգեշնչման աղբյուր է եղել ոչ միայն նորաձևության, այլև մարդասիրական գործունեության ոլորտում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք