Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար:
Ինչպես գրում է ադրբեջանական AZE պարբերականը, նման հայտարարությամբ Փաշազադեն հանդես է եկել Ստամբուլում անցկացվող «Երուսաղեմ. Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովի ժամանակ:
«Եվրոպան ու Արևմուտքը երկակի չափանիշներ են կիրառում մահմեդական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել: Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել է Փաշազադեն:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Իրանից, Իրաքից, Հնդկաստանից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից, Ուզբեկստանից, Պակիստանից, Նիգերիայից, ՌԴ կազմի մեջ մտնող Թաթարստանից, Սոմալիից, Ուգանդայից և մի շարք այլ երկրներից կրոնական գործիչներ և գիտնականներ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը