Ուկրաինան պատրաստ է աջակցել նման խորհրդակցությունների անցկացմանը
Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան վարչակազմն առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջ անցկացնել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ևս մեկ հանդիպում: Նա նշել է, որ շաբաթ օրը «զրուցել է ամերիկյան բանակցային խմբի հետ» և հաստատել, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել նման խորհրդակցությունների անցկացմանը:
«Ամերիկյան կողմն այսօր կապի մեջ է Ուկրաինայի, Ռուսաստանի հետ և առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջ տեխնիկական մակարդակով հանդիպում անցկացնել եռակողմ ձևաչափով»,- ասել է նա՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Խոսելով բանակցությունների անցկացման հնարավոր վայրի մասին՝ Զելենսկին հայտնել է, որ Կիևը «բաց է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ ամերիկյան կողմից առաջարկված մեկ այլ երկրի տարբերակի համար»:
«Գիտեմ, որ նրանք դա առաջարկելու են ռուսական կողմին կամ արդեն առաջարկել են: Սպասելու ենք պատասխանին»,- հավելել է նա:
Զելենսկին չի հստակեցրել, թե ամերիկացի կոնկրետ որ ներկայացուցիչների հետ է զրուցել, սակայն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը նախկինում համակարգում էին Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ստիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Կուշները:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ