Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձում Ուկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. Սիբիհա Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ) Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ) Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառում Երևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ) Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Պլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը Օշականի ոլորաններում ժայռաբեկոր է ընկել ճանապարհին․ ՆԳՆ 2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու

ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացելՀայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձումՈւկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. ՍիբիհաՆնջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ)Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ)Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերըԵվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառումԵրևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ)Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿՊլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումըՕշականի ոլորաններում ժայռաբեկոր է ընկել ճանապարհին․ ՆԳՆ2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելուԱՄՆ վերացրել է Եգիպտոսին տրամադրվող 320 մլն դոլարի ռազմական օգնության սահմանափակումըԿոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը ՎրաստանումԱռողջ ժպիտ՝ ցանկացած տարիքում (տեսանյութ)Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե ԳրիգորյանՅուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին13-ամյա Գևորգը ստարտափ գաղափար ունի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է ներդրողներին (տեսանյութ)Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարանԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումԳազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինիԸնդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպությունԳոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփումԱնհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանումՀաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. AxiosՔննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման մեխանիզմներըՏուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Ավանեսյան
Հայաստան

Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձում

Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված հատուկ անդրադարձ է պատրաստել Հունական ռադիոյի և հեռուստատեսության ΕΡΤecho-ն՝ ներկայացնելով հայկական ռադիոյի մեկդարյա պատմությունը, անցած ճանապարհը և ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած կարևոր դերակատարությունը։

Հույն հանրությանն է ներկայացվել «100 տարի «Մայր Հայաստանի ձայնը» միավորում է աշխարհը» խորագրով հատուկ հաղորդումը, որը պատրաստել է Հայաստանի հանրային ռադիոն։ Հաղորդումը տեղադրվել է ΕΡΤecho-ի փոդքասթների բաժնում՝ Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առիթով, ինչպես նաև հրապարակվել է հոդված ert.gr կայքում։

Հաղորդման հեղինակներն անդրադառնում են հայկական ռադիոյի պատմության կարևորագույն հանգրվաններին՝ առաջին կանոնավոր հաղորդումներից մինչև ժամանակակից մուլտիմեդիա հարթակի վերածվելը։

ΕΡΤecho-ի անդրադարձում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև Հայաստանի հանրային ռադիոյի՝ սփյուռքի հետ կապը պահպանելու առաքելությանը։ 1947 թվականից սկսած սփյուռքում ապրող հայերը ունեն հնարավորություն լսելու հայերեն խոսք, հայկական երաժշտություն, հայկական արվեստի մասին տարբեր լուրեր և հաղորդումներ։

Հաղորդման հեղինակները ներկայացնում են նաև Հանրային ռադիոյի հնչյունային արխիվը, որտեղ այսօր պահպանվում է 102 422 ժապավեն՝ 12 324 ժամ ընդհանուր տևողությամբ։  Արխիվը ներառում է ոչ միայն հայկական, այլև տարբեր լեզուներով հազվագյուտ ձայնագրություններ՝ պահպանելով Հայաստանի մշակութային և հասարակական կյանքի կարևորագույն հնչյունային վկայությունները։

Անդրադարձում ներկայացվում է նաև Հայաստանի հանրային ռադիոյի հարուստ երաժշտական ժառանգությունը։ Ռադիոյի կազմում գործում են չորս երաժշտական կոլեկտիվներ՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը, էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը, «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և «Արևիկ» մանկական անսամբլը։

Այսօր Ռադիոն այլևս միայն ռադիո չէ, այն մուլտիմեդիա հարթակ է, մի մեծ մեդիահոլդինգ, որն ունի 7 լսողական ծրագիր, ձայնագրման տասնյակ մեծ ու փոքր ստուդիաներ, կայք, վիդեոարտադրանք։ Կայքը 12 լեզվով է, այն ներառում է նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և տարածաշրջանային երկրների լեզուները։

Հայաստանի Հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների Միության լիիրավ անդամ է։

Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակի առիթով պատրաստված անդրադարձում ΕΡΤecho-ն նաև հրավիրում է Երևան այցելողներին ծանոթանալու 1956 թվականին կառուցված Հանրային ռադիոյի պատմական շենքին, որը մինչ օրս շարունակում է իր ծառայությունը հանրությանը։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է «երգող արձանը», որն ամեն օր տարածքը լցնում է բարձրաճաշակ հայկական երաժշտությամբ։

Ռադիոյի աշխատակիցների խոսքով՝ Հանրային ռադիոն բոլորի տունն է, որին հենց այդպես էլ սիրով անվանում են՝ «Ռադիոտուն»։ Այն պարզապես շենք չէ, այլ ազգային մշակույթի, երաժշտության, գրականության, մտքի և խոսքի տուն է։

«Արդեն 100 տարի այստեղից հնչում է Հայաստանի ձայնը, և այն շարունակելու է հնչել նաև գալիք դարում», եզրափակում է ΕΡΤecho-ն։