Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ) Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ Հայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոն Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործել Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը Ուկրաինայում Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը
Քաղաքականություն

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը և պարոն Դամիեն Կոտիեին կատարված աշխատանքի և ներկայացված զեկույցի համար։ Մենք ի գիտություն ենք ընդունում զեկույցում ներկայացված հիմնական հանձնարարականները և, անշուշտ, աշխատելու ենք դրանց իրականացման ուղղությամբ։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության գլխավոր եզրակացությունը հետևյալն է. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներն ունեցել են իրական ընտրության հնարավորություն քաղաքական այլընտրանքների միջև պատշաճ կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակում՝ չնայած արտաքին ուղղակի ճնշումներին։ Նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդավարական մանդատ, որը պետք է հարգվի և իրականացվի պատասխանատվությամբ։

Գործընկերնե՛ր, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կմնան Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենանշանակալի ժողովրդավարական գործընթացներից մեկը։ Այս ընտրությունների առանձնահատուկ կարևորությունը պայմանավորված էր այն համատեքստով, որում դրանք անցկացվեցին։ Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին, Հայաստանի ժողովրդավարական անվտանգության և դիմակայունության մասին։ Եվ հենց այդ հարցերի կարևորության պատճառով դրանք դարձան արտաքին միջամտության թիրախ, որը ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բնութագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մինչ այժմ աննախադեպ իր մասշտաբներով և ինտենսիվությամբ։

Դիտորդական առաքելությունը փաստագրել է նախընտրական շրջանում արտաքին ուղղակի ճնշման բազմաթիվ դրսևորումներ՝ ներառյալ տնտեսական սահմանափակումները, դիվանագիտական սպառնալիքները և տեղեկատվական արշավները, որոնք նպատակ ունեին ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների կամարտահայտության վրա՝ ի նպաստ ընդդիմության։ Գործադրվել են սահմանափակումներ հայկական ապրանքների արտահանման նկատմամբ, հնչել են սպառնալիքներ էներգակիրների մատակարարումների վերաբերյալ, իրականացվել են թշնամական քաղաքական հաղորդագրություններ և համակարգված տեղեկատվական արշավներ։ Այս գործողությունները շատ ավելի հեռուն էին գնում, քան սովորական քաղաքական մեկնաբանությունները։ Դրանք փորձեր էին՝ ազդելու հայ ժողովրդի ինքնիշխան ժողովրդավարական որոշումների վրա։

Սակայն դիտորդական առաքելության ամենակարևոր եզրակացությունն այն է, որ այդ ջանքերը չկարողացան կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Հայաստանի ժողովուրդը ցուցաբերեց ժողովրդավարական դիմակայունություն՝ դիմագրավելով աննախադեպ արտաքին ճնշումներին։

Արտաքին միջամտությանը տրված գլխավոր պատասխանն առճակատումը չէր։ Մասնակցությունն էր։ Քաղաքացիները գնացին ընտրատեղամասեր։ Ընտրական հանձնաժողովների անդամներն արհեստավարժ իրականացրին իրենց պարտականությունները։ Տեղական դիտորդները վերահսկեցին գործընթացը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակեցին իրենց գործունեությունը։ Լրագրողները շարունակեցին կատարել իրենց աշխատանքը։ Միջազգային դիտորդներն ապահովեցին թափանցիկություն և վերահսկողություն։ Միասին նրանք ապահովեցին, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները կայացվեն Հայաստանի քաղաքացիների կողմից, այլ ոչ թե արտաքին դերակատարների։

Գործընկերնե՛ր,

Հունիսի 7-ի հիմնական ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, ոչ թե արտաքին ճնշումները, սպառնալիքները կամ միջամտությունները։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունը շարունակում է ավելի ուժեղ լինել, քան հարկադրանքը, և որ ազգային ինքնիշխանությունը լավագույնս պաշտպանվում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայկական պետականությունը, կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը: