Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե Գրիգորյան Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին 13-ամյա Գևորգը ստարտափ գաղափար ունի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է ներդրողներին (տեսանյութ) Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ) Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Ընդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում  Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Գոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում Անհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանում Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե ԳրիգորյանՅուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին13-ամյա Գևորգը ստարտափ գաղափար ունի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է ներդրողներին (տեսանյութ)Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարանԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումԳազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինիԸնդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպությունԳոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփումԱնհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանումՀաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. AxiosՔննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման մեխանիզմներըՏուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. ԱվանեսյանՈստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանումՌև Լեբարեդյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետԱնօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հարավային կամրջինՊաշտոնական Բաքուն կոչ է արել հայկական սփյուռքինՀայաստանը ճկուն է և պատրաստակամԱրման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՍտուգայց ՊՆ N զորամասՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՀայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերիԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱվտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն էԳագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
Քաղաքականություն

Ընդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում 

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 19 համայնքում՝ Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։ Եվ եթե առաջին հայացքից սա հերթական տեղական ընտրական գործընթաց է, առաջադրումների պատկերը ցույց է տալիս, որ մի շարք համայնքներում տեղական քաղաքականությունը չի կրկնում համապետական քաղաքական բաժանումները։

Որոշ համայնքներում իշխանությունն ու տեղական ազդեցիկ գործիչները հանդես են գալիս նույն դաշինքով, այլ համայնքներում նախկին իշխանական թիմի անդամները հայտնվում են այլ քաղաքական ուժերի ցուցակներում, իսկ մի քանի համայնքներում մրցակցությունը սահմանափակվում է մեկ կամ երկու ուժով։ Այս ամենը ՏԻՄ ընտրությունները դարձնում է ոչ միայն համայնքային կառավարման, այլև տեղական քաղաքական վերադասավորումների դիտարկման առիթ։

Ամենաքննարկվող օրինակներից մեկը Գորիսն է։ Այստեղ ընտրություններին մասնակցում են «Համերաշխություն» և «Ապրելու քվե» դաշինքները։ «Համերաշխության» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, իսկ դաշինքի կազմում են նրա «Բիզնես» կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մյուս կողմում «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների ձևավորած «Ապրելու քվե» դաշինքն է։

Առուշանյանի մասնակցությունն առանձնահատուկ ուշադրության է արժանացել ոչ միայն այն պատճառով, որ նա նախկինում իշխանության հասցեին քննադատական հայտարարություններով հանդես եկած քաղաքական գործիչ է։ Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ եթե չկիսեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նրա հետ կոալիցիա չէր կազմի։ Այսպիսով, Գորիսի ընտրության մեջ քաղաքական վերադասավորումը ոչ թե ենթադրություն, այլ հենց գործող համայնքապետի կողմից հրապարակայնորեն բացատրված քաղաքական որոշում է։

Ստեփանավանում հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցելու է ամենամեծ թվով ուժերից մեկը։ Այստեղ առաջադրվել են ՔՊ-ն, «Գործարարը», «Հայրենիքը», «Հանրապետությունը» և «Ուժեղ Հայաստանը»։ Վերջինիս մասնակցությունը նույնպես ուշագրավ է․ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում ներկայացված «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Ստեփանավանում և մյուս 18 համայնքներում ցուցակ չի առաջադրել։

Այս հանգամանքը հարց է առաջացնում ոչ միայն «Ուժեղ Հայաստանի» ընտրական ռազմավարության, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերի տեղական կառույցների մասին։ Խորհրդարանում ներկայացված լինելը դեռ ինքնաբերաբար չի նշանակում, որ նույն ուժն ունի համապատասխան կազմակերպական կամ թեկնածուական ռեսուրս բոլոր համայնքներում։ Ստեփանավանը, հետևաբար, կարող է դիտարկվել որպես այն համայնքը, որտեղ խորհրդարանական և տեղական քաղաքական մրցակցությունները առավել ակնհայտորեն հատվում են։

Մյուս ծայրահեղ օրինակը Վարդենիսն ու Ախուրյանն են։ Երկու համայնքներում էլ առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Վարդենիսում ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, իսկ Ախուրյանում՝ գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Սա նշանակում է, որ այդ համայնքներում ընտրողը քվեաթերթիկի վրա քաղաքական ուժերի միջև ընտրություն չի կատարելու նույն իմաստով, ինչ, օրինակ, Ստեփանավանում կամ Մարտունիում։

Դիլիջանի շուրջ էլ վերջին օրերին հրապարակվել են տեղեկություններ, ըստ որոնց՝ գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության մի շարք անդամներ այս անգամ չեն առաջադրվել, և այդ հանգամանքը որոշ լրատվամիջոցներ կապել են իշխանության կողմից ենթադրյալ ճնշումների հետ։ Սակայն «Ապրելու երկրի» ներկայացուցիչը հրապարակային մեկնաբանության մեջ այդ մարդկանց չառաջադրվելը նաև այլ պատճառներով է բացատրել՝ զբաղվածությամբ, մանդատը նախկինում վայր դնելով և խմբակցության ներքին փոփոխություններով։ Հետևաբար այս դրվագը կարող է մնալ նախընտրական խոսակցությունների դաշտում, քանի դեռ ավելի հստակ փաստական հիմք չի հայտնվել։

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ հոկտեմբերի 25-ի ընտրությունները միաժամանակ մի քանի տարբեր գործընթացների արտացոլումն են։ Մի կողմից՝ ՔՊ-ն շարունակում է մասնակցել լայն աշխարհագրությամբ՝ բոլոր 19 համամասնական համայնքներում։ Մյուս կողմից՝ տեղական մակարդակում ձևավորվում են դաշինքներ, որոնք միշտ չէ, որ ամբողջությամբ համընկնում են համապետական քաղաքական բաժանումներին։ Հետևաբար այս ընտրությունների հիմնական հետաքրքրությունը միայն այն հարցը չէ, թե որ ուժը քանի համայնքում է մասնակցում։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչու են նույն կուսակցությունները տարբեր համայնքներում տարբեր դաշինքներով կամ տարբեր տեղական գործիչների հետ հանդես գալիս, ինչու են որոշ նախկին իշխանական կամ ընդդիմադիր դերակատարներ փոխում իրենց քաղաքական գործընկերներին, և ինչու որոշ համայնքներում մրցակցությունն ակտիվ է, իսկ մյուսներում՝ գրեթե բացակայում։

Հոկտեմբերի 25-ի արդյունքները, հետևաբար, հնարավորություն կտան գնահատելու ոչ միայն ավագանիների նոր կազմը, այլև այն, թե տեղական քաղաքական դաշտում ինչպիսի համագործակցության և մրցակցության մոդելներ են ձևավորվել խորհրդարանական ընտրություններից հետո։

Շողեր Ղլիջյան