Իրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը
Իրանում քննադատության են ենթարկել ԱԳ նախարար Աբաս Արաղչիի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպումը, իսկ որոշ ներկայացուցիչներ խոսել են նույնիսկ նախարարին իմպիչմենթի ենթարկելու հնարավորության մասին։
Արաղչին և Ուիթքոֆը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում հանդիպել էին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ընթացող ԱՄՆ-Իրան շփումների ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել էր նաև ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանական կողմի պաշտոնական ներկայացմամբ՝ շփումները տեղի են ունեցել Քաթարի միջնորդությամբ։
Իրանում, սակայն, հարցեր են առաջացել այն մասին, թե ինչ լիազորությամբ է Արաղչին հանդիպել ամերիկացի պաշտոնյայի հետ։ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային հայտարարել է, որ ԱԳ նախարարը պետք է պարզաբանի՝ ինչ թույլտվությամբ և քաղաքական շրջանակի համաձայն է տեղի ունեցել հանդիպումը։ Նա նշել է, որ խորհրդարանը հարցը կքննարկի իր օրինական լիազորությունների շրջանակում։
Իրանական Tasnim գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, հայտնել է, որ Արաղչիի շփումը Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել առանց համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ Գերագույն ազգային անվտանգության խորհրդի, նախնական համաձայնության։ Գործակալությունը հանդիպումն անվանել է սխալ և պահանջել նախարարից պարզաբանումներ տալ։
Միաժամանակ Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Մոջթաբա Զարեին, հակառակ պնդումն է արել՝ հայտարարելով, որ Արաղչին անհրաժեշտ թույլտվությունն ունեցել է և գործել է պետական կառույցների որոշումների շրջանակում։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում Իրանի դիրքորոշումը չի փոխվել, և Թեհրանի յոթ պայմանները փոխանցվել են ամերիկյան կողմին։
Իրանի ներքաղաքական շրջանակներում հնչել են նաև Արաղչիի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու պահանջներ։ Սակայն այս պահին հաստատված չէ, որ խորհրդարանը նման գործընթաց պաշտոնապես սկսել է։
Արաղչիի հանդիպման շուրջ տարաձայնությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումները ակտիվացել են՝ պատերազմի ավարտի և Հորմուզի նեղուցի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների հարցով։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին