ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ
Ավստրալիան հայտարարել է, որ OpenAI-ի արհեստական բանականության գործակալը հունիսին ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ՝ ստանալով ֆայլերի չարտոնված հասանելիություն։ Սա կարող է լինել ԱԲ գործակալի կողմից կառավարական կայք ներխուժման առաջին հայտնի դեպքը։
Սա ԱՄՆ-ից դուրս ԱԲ գործակալների կողմից արտաքին համակարգեր մուտք գործելու ամենաաղմկահարույց միջադեպերից մեկն է, որը հաջորդում է վերջերս ամբողջ աշխարհում ԱԲ գործակալների կողմից իրականացված մի քանի խախտումների։ Սա տագնապ է առաջացրել կառավարությունների և ընկերությունների շրջանում:
Վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտնել է, որ OpenAI-ի գործակալն ապօրինի մուտք է գործել պետական գործակալության բժշկական վիճակագրության պորտալ, որը պատասխանատու է ոչ զգայուն առողջապահական տվյալների և վիճակագրության, այդ թվում՝ պետական բժշկական ծախսերի համար:
«Ներկայումս առկա ապացույցները վկայում են, որ... ցանցի ավելի լայն խախտում չկա: Այնուամենայնիվ, այս իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է»,- հայտարարել է Ալբանիզը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Քննությունը շարունակվում է, և Ավստրալիան OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանին հայտնել է իր «ծայրահանդիճան մտահոգությունը այս միջադեպի կապակցությամբ», ասել է Ալբանիզը՝ հավելելով, որ խորապես հիասթափված է կառավարությանը ծանուցելու հարցում ընկերության ուշացումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել