Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ) Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Ապակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026 Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար Կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդինԱպակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել էՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարարԿարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումներըԹուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԻնֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակՍա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն էԼատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներովՍարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցելՊետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ)Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբG7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելըԻ՞նչ է թաքցնում Կիրանցի Սուրբ Առաքելոց վանական համալիրը (տեսանյութ)ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըJMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS NewsՄիկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել ենԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազանՍպիտակ տունը գործարկել է Trump TV-նՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներովՀայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԱռանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԲեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են ԹրամփինՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանըԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցումՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում
Հայաստան

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է բարձր մակարդակի բաց քննարկման, որի առանցքում երկրի ներքին անվտանգության, ինստիտուցիոնալ կայունության, քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ամրապնդման հարցերն էին։

Անդրադառնալով պետության ներսում կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանն ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ որևէ երկիր չի կարող պնդել, թե լիարժեք պաշտպանված է աշխարհում առկա բոլոր մարտահրավերներից։ Հայաստանն այս համատեքստում ոչ միայն ճանաչել է հիբրիդային սպառնալիքները որպես իրական խնդիր, այլև մշակել է դրանց արդյունավետ արձագանքելու համակարգված մոտեցումներ։

Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից անկյունաքարային է պետության և քաղաքացու միջև վստահությունն ու թափանցիկ հաղորդակցությունը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ներքին անվտանգության ապահովումը պետության առաջնահերթություններից է, առանց որի անհնար է խոսել տնտեսական աճի, զբոսաշրջության զարգացման կամ երկրի ընդհանուր դիմակայունության ամրապնդման մասին։

Պետություն–քաղաքացի հարաբերությունների համատեքստում Արփինե Սարգսյանն անդրադարձել է քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորմանը միտված քայլերին։ Նա ընդգծել է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն կապ է՝ փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով, ուստի դրա շնորհման և դադարեցման ընթացակարգերը պետք է արտահայտեն այդ կապի բովանդակությունն ու նշանակությունը։

«ՀՀ քաղաքացիությունը մեզ համար՝ որպես պետություն, արժեք է և այդ արժեքը հավասարապես վերաբերելի պետք է լինի և պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը։ Եվ այս արժեքից հրաժարումը՝ քաղաքացիության դադարեցումը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի»,-նշել է ՆԳ նախարարը։

Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով՝ Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, պրոցեսսը դիտարկել է որպես Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի գրավչության բարձրացման հնարավորություն։

«Գործողությունների ծրագիրը, որը ստացել ենք ԵՄ գործընկերներից, Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ եմ ասում, որ այն Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Որովհետև մենք անդրադառնում ենք մարդու իրավունքների ոլորտին, այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումն է Հայաստանի Հանրապետությունում և դա բնականորեն հասել է այն կետին, որ մենք պիտի ունենանք օրենսդրական կառուցակարգեր։ Խոսում ենք փաստաթղթերի անվտանգության, կենսաչափական համակարգի ներդրման մասին Հայաստանի Հանրապետությունում, և դա հանրային ծառայությունների ու անձի ինքնության նկատմամբ վստահության ապահովման առանցքային համակարգ է։ Առանց դրա պատկերացնել, որ մենք ճանաչում ենք մեր հանրությանը, ունենք բնակչության պետական ռեգիստր կամ կարող ենք սպասարկել թվայնացման այն օրակարգը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի բարեխիղճ մոլորություն կլինի, եթե այդպիսի մտածողությամբ գնանք առաջ»,– նշել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ վիզաների ազատականացման շրջանակում իրականացվող բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ապրելու համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանն ու ներգաղթի խթանմանը։

Անդրադառնալով քաղաքացիների սահմանային մուտքերի և ելքերի հարաբերակցությանը՝ նա նշել է, որ 2025 թվականին, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է դրական սալդո։ Այս միտումները նախարարը կապել է առաջին հերթին խաղաղության օրակարգի և իրականացվող բարեփոխումների հետ՝ ընդգծելով, որ

Հայաստանը պետք է իր քաղաքացիների համար լինի ապրելու հիմնական վայրը, իսկ մյուս երկրները՝ ճամփորդելու, կրթություն ստանալու և այլ հնարավորություններից օգտվելու ուղղություններ։

Ամփոփելով, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ համապարփակ անվտանգության համակարգի արդյունավետությունը պայմանավորված է նաև յուրաքանչյուրի՝ դրա մի մասը լինելու գիտակցությամբ։