Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ այցելել է փորձաքրեագիտական վարչություն, ծանոթացել վարչության գործունեության առանձնահատկություններին։
Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել տրանսպորտային ու տեխնիկական միջոցներին, բարձր տեխնոլոգիական շարժական քրեագիտական լաբորատորիաներին։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեի և փորձաքրեագիտական վարչության տնօրեն Թենգիզ Սիսաուրիի հետ։
Սուլխան Թամազաշվիլին և Արփինե Սարգսյանը Բաթումիում ներկա են եղել ցուցադրական փրկարարական վարժանքին։
Մասնակցել են նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի, հատուկ նշանակության ավիացիայի դեպարտամենտի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ։
Ներկայացվել են ծովում տեղի ունեցած պատահարներին արագ արձագանքելու, տարբեր ստորաբաժանումների համագործակցության և փրկարարական միջոցառումները պատշաճ կազմակերպելու կարողությունները։
Ցուցադրական միջոցառման ընթացքում կիրառվել են լողամիջոցներ, անօդաչու թռչող սարք և Սահմանային ոստիկանության ուղղաթիռ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...