Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստը:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ նիստից ի վեր արտաքին քաղաքական զարգացումներին, ընտրություններից հետո ՀՀ կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքական բաղադրիչին, առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և հեռանկարներին:
Անդրադարձ է կատարվել խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչմանը, խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման գործընթացներին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցում Հայաստանի արդյունավետ ինտեգրման հարցում մոտեցումները։
Քննարկվել են նաև փոխշահավետ միջազգային գործընկերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է այս ուղղությամբ ձևավորված ակտիվ դինամիկան: Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի շուրջ, կարևորվել է եվրոպական ինտեգրման տարբեր ոլորտներում կոնկրետ արդյունքին միտված փոխգործակցությունը:
Մտքեր են փոխանակվել ՀՀ դիմակայունության ավելացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ և սոցիալ-հոգեբանական մակարդակներում:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակություն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...