Ո՞վ պետք է վերահսկի արհեստական բանականությանը
Արհեստական բանականության արագ զարգացումը նոր բանավեճ է առաջացրել՝ ով պետք է վերահսկի տեխնոլոգիայի զարգացումն ու դրա հետ կապված ռիսկերը՝ հենց տեխնոլոգիական ընկերություննե՞րը, թե՞ պետությունները։
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը կարծում է, որ հասարակությունը պետք է վստահի իր ընկերությանը և AI ոլորտի մյուս խոշոր ընկերություններին՝ տեխնոլոգիան անվտանգ զարգացնելու հարցում։
«Աշխարհը պետք է վստահի, որ մենք ճիշտը կանենք, որովհետև դա ճիշտ բանն է, և մենք հասկանում ենք դրա նշանակությունը», - ասել է Ալթմանը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի ժամանակ։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ AI-ի նկատմամբ հասարակության մտավախություններն անհիմն չեն։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիայի հնարավորություններն այնքան արագ են զարգացել, որ այսօր ավելի հեշտ է պատկերացնել նաև այն, թե ինչպես կարող է այն սխալ օգտագործվել կամ վտանգավոր հետևանքներ ունենալ։
Ալթմանի հայտարարությունները հնչել են AI-ի հնարավոր վտանգների վերաբերյալ նոր քննարկումների ֆոնին։ Վերջին օրերին ոլորտի մի շարք մասնագետներ զգուշացրել են, որ արհեստական բանականության զարգացումը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը կոչ է արել դանդաղեցնել AI-ի առաջատար համակարգերի զարգացումը և կառավարություններին ներգրավել ոլորտի կարգավորման գործընթացում։
Սակայն տեխնոլոգիական ոլորտի մի շարք ղեկավարներ կարծում են, որ AI-ի անվտանգությունը հիմնականում հենց ընկերությունների պատասխանատվությունը պետք է լինի։ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ AI-ի յուրաքանչյուր լաբորատորիա հնարավորություն և խթան ունի իր համակարգերն ավելի անվտանգ դարձնելու համար։ Նրա խոսքով՝ այն ընկերությունները, որոնք բավարար ուշադրություն չեն դարձնի AI համակարգերի անվտանգությանը, կարող են հետ մնալ մրցակցությունից։
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգն էլ հայտարարել է, որ նոր օրենքների և կարգավորումների անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ AI-ի անվտանգությունը առաջին հերթին ինժեներական խնդիր է, իսկ եթե ընկերության ղեկավարները վստահ չեն, որ իրենց արտադրանքը անվտանգ է, պետք է պարզապես հրաժարվեն այն թողարկելուց։ «Վազեք որքան հնարավոր է արագ, բայց եթե որևէ պահի զգաք, որ կազմակերպությունը վերահսկողության տակ չէ, կանգ առեք», - ասել է Հուանգը։
Միաժամանակ ԱՄՆ քաղաքական դաշտում հնչում են պետական ավելի մեծ վերահսկողության կոչեր։ Սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ արհեստական բանականության զարգացման վերաբերյալ որոշումները չպետք է կայացնեն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մի քանիսը։ Նրա խոսքով՝ AI-ի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում պետք է ներգրավված լինի հասարակությունը։
AI ոլորտի ինքնակարգավորման գաղափարը քննադատել է նաև ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը։ Նա կասկածի տակ է դրել տեխնոլոգիական խոշոր ընկերությունների խոստումների նկատմամբ վստահելու հնարավորությունը։
Այսպիսով, արհեստական բանականության զարգացման շուրջ քննարկումը աստիճանաբար տեղափոխվում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև քաղաքական դաշտ։ Հիմնական հարցն այն է, թե որքանով կարելի է տեխնոլոգիական ընկերություններին վստահել իրենց գործունեության ինքնակարգավորումը, երբ դրանց ստեղծած համակարգերը կարող են լայն ազդեցություն ունենալ ողջ մարդկության վրա։
Top new


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել