Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կսրի պատերազմը. Տուսկ
Լեհաստանը և Ուկրաինան դատապարտել են լեհական սահմանի մոտակայքում ռուսական հարվածները, երբ թիրախավորվել է գնացքը։ Հաղորդվում է, որ հարվածի ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը գտնվում էին մոտակա սահմանային կայարանում:
Լեհաստանի արտգործնախարարը Կիևում հայտարարել է, որ այս էսկալացիան պետք է դրդի դաշնակիցներին «կրկնապատկել» իրենց աջակցությունը Ուկրաինային: «Սա լեհական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր, սա ազդում է իմ հայրենակիցների անվտանգության վրա»,- ասել է Ռադոսլավ Սիկորսկին:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հարվածներից հետո Վարշավայում արտահերթ նիստ է անցկացրել՝ զգուշացնելով, որ ակնկալում է, որ Ռուսաստանը «առաջիկա շաբաթներին» կսրի պատերազմը: Նա հավելել է. «Մենք չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա... Հույս ունեմ՝ ոչ»:
Լեհաստանը և Ուկրաինան հայտնել են, որ Կիև-Վարշավա ուղևորատար գնացքը հարվածի է ենթարկվել լեհական սահմանից ընդամենը 2 կմ հեռավորության վրա՝ նշելով, որ զոհեր չկան:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ