Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց
Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Քննարկվել և հաստատվել են իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց:
Խորհրդի որոշմամբ սահմանվել են իններորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկն ու պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը։
Սահմանվել են նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի պատվիրակության անդամների թիվը և խմբակցությունների ներկայացվածության համամասնությունները։ Որոշման համաձայն՝ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկայացված կլինի 2, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ 1 անդամ։
Հաստատվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում իններորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, նաև՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում իններորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակության կազմը։
Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ԱԺ աշխատակազմը համալրել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քարտուղարությամբ։
ԱԺ խորհրդի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ձևավորել Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբերը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին