Նախաճաշ նախարարի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։
Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարևոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաև ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։
Նախարարը կարևորել է պետության և մասնավոր հատվածի միջև բաց, կառուցողական և շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի և առաջարկների պատշաճ ներառումից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել