Կոնստանտինոս Կարեցասը հոսպիտալացվել է իսպանական «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կոնստանտինոս Կարեցասը հոսպիտալացվել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի՝ իսպանական «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ։
18-ամյա հույն ֆուտբոլիստի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է առաջին խաղակեսի միջնամասում։ 23-րդ րոպեին, առանց մրցակցի հետ որևէ բախման, Կարեցասը փոխանցում կատարելուց հետո նստել է խոտածածկին և նշան արել մրցավարին ու մարզչական շտաբին, որ բժշկական օգնության կարիք ունի։
Դաշտ մտած բժիշկները մի քանի րոպե առաջին օգնություն են ցուցաբերել ծանր շնչող ֆուտբոլիստին, ինչից հետո նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։ 27-րդ րոպեին նրան փոխարինել է Իթան Նվաներին։
Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փոխարինման պատճառն արյան շրջանառության հետ կապված խնդիրներն են եղել. «Կոնստանտինոս Կարեցասը ստիպված էր լքել խաղադաշտը արյան շրջանառության խնդիրների պատճառով: Ստեղծված հանգամանքներում նա իրեն նորմալ է զգում և այժմ տեղափոխվում է հիվանդանոց՝ լրացուցիչ բուժզննում անցնելու նպատակով»։
Նման ախտանիշները հաճախ ուղեկցվում են գլխապտույտով, զարկերակային ճնշման անկմամբ և հոգնածությամբ, ինչի հետևանքով ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։
Չնայած այս միջադեպին՝ Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով:
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Բորուսիան» հոկտեմբերի 14-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Բուդե-Գլիմտի» հետ։
armsport.am


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում