ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։
Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի, պետք է հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունումը։
Ինչ պետք է անել
- ունենալ և պատշաճ կիրառել անկանխիկ վճարումների ընդունման համար անհրաժեշտ գործիքները,
- հաճախորդին տալ ազատ ընտրության հնարավորություն՝ կանխիկ, թե անկանխիկ եղանակով վճարելու համար՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- չսահմանափակել հաճախորդի կողմից անկանխիկ վճարում կատարելու հնարավորությունը։
Կարևոր է նաև հիշել, որ անկանխիկ վճարումների հասանելիությունը նաև ավելի հարմար և վստահելի սպասարկման հնարավորություն է։ Հարկ վճարողների կողմից այս հնարավորության պատշաճ ապահովումը նպաստում է ինչպես հաճախորդների սպասարկման բարելավմանը, այնպես էլ Հայաստանում ժամանակակից վճարային մշակույթի զարգացմանը։
Միաժամանակ, օրենքով սահմանված պահանջների չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին` համագործակցել և հաճախորդների համար ապահովել անկանխիկ վճարումների հասանելի, պարզ ու հարմար հնարավորություն։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում