Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով Երևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակից ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվել ՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզում Կիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունը Շրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել

Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներ
Տեսանյութեր

Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հարցազրույց է տվել «ՍիվիլՆեթ» լրատվականին, որի ընթացքում անդրադարձել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանն ու Հայաստանի համար կարևոր մի շարք օրակարգային հարցերի։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի առաջին առաջընթացի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կառավարության ուժեղ քաղաքական հանձնառությունը՝ Գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

✅Անդրադառնալով գործողությունների կատարման ընթացքին և կանխատեսելի ժամկետներին՝ նախարարը նշեց, որ գնահատումը եվրոպացի գործընկերների տիրույթում է, սակայն կարևոր համարեց նաև սեփական գնահատումը միջոցառումների կատարողականի մասով և արձանագրեց, որ հենանիշների ամենածավալուն գործողությունները գրեթե կատարված են։

✅Նոյեմբերի 1-ից Հայաստանում քաղաքացիներին հասանելի կլինի նոր կենսաչափական համակարգը՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմամբ։ Նոր համակարգը նախատեսում է նաև բնակչության պետական ռեգիստրի տվյալների արդիականացում և փոխկապակցում՝ փաստաթղթերի անվտանգությունը, տվյալների ճշգրտությունն ու անձի ինքնության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։

✅Սահմանների համալիր կառավարման ոլորտը Սարգսյանը բնորոշել է որպես վիզաների ազատականացման գործընթացի ամենամարտահրավերային ուղղություններից մեկը։ Խոսքը Հայաստանի սահմանների միասնական և արդյունավետ կառավարման, մուտքի և ելքի վերահսկողության, ինչպես նաև մարդկանց և բեռների շարժի կառավարման մասին է։

✅Միգրացիոն ոլորտում նախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացումը ոչ թե արտագաղթի խթան է, այլ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հնարավորություն։ Նրա խոսքով՝ 2025 թվականը ՀՀ քաղաքացիների մուտք-ելքի հաշվեկշռի առումով բացառիկ է․ արձանագրվել է միգրացիոն դրական սալդո։ Այս միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում։

✅Հասարակական կարգի և անվտանգության ուղղությամբ առաջնահերթություն են կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ հանցավորության դեմ պայքարում շեշտը դրվում է առավել թիրախային, ռիսկերի գնահատման վրա հիմնված կուռ գործիքակազմի և իրավապահ համակարգի միասնական մոտեցումների ձևավորման վրա։ Նա ընդգծել է, որ ԵՄ գործընկերների համար կարևոր են ոչ միայն վիճակագրական ցուցանիշները, այլև բարեփոխումների չափելի ու երկարաժամկետ ազդեցությունը։ Այս համատեքստում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը միտված է ոլորտի քաղաքականության միասնականացմանը, ԵՄ մոտեցումներին ներդաշնակեցմանը և արդյունավետ գործնական կիրառության ապահովմանը։

✅Հիմնարար իրավունքների համատեքստում նախարարը կարևորել է հակախտրականության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ դրա նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարություն, ապա՝ Ազգային ժողով։ Նա նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը և ՀՀ քաղաքացիության տրամադրման նոր մոտեցմանը, որի հիմքում դրվում է Հայաստանի հետ իրական և կայուն կապը՝ այդ թվում՝ ռեզիդենտությունը։

Ընդհանուր առմամբ, նախարարի ներկայացմամբ՝ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար ոչ միայն ազատ տեղաշարժի, այլև փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի, հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում համակարգային բարեփոխումների օրակարգ է։