Ամառը վերադառնում է. Սուրենյանը հայտնում է տաք հոսանքների ներթափանցման մասին (տեսանյութ)
Հայաստանի Հայրապետության ողջ տարածքում ամառը վերադառնում է, քանի որ հյուսիս-արևմտյան ցուրտ հոսանքները հեռանում են: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հիշեցրել է, որ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրը հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի նվազել է: Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով:
Նա հիշեցրել է, որ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրը հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի նվազել է: Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով:
«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր հարավի արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Սեպտեմբերի 10-14-ը հանրապետության ողջ տարածքում և՛ գիշերը, և՛ ցերեկը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ին և 14-ին հանրապետության ամենատաք հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում ցերեկը կլինի +32-34 աստիճան տաքություն:
Առաջիկա 5 օրը հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կդիտվի:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել