Տիբո Կուրտուան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում
Մադրիդի «Ռեալի» 34-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Բելգիայի ազգային հավաքականի շուրջ ստեղծված նոր սկանդալի պատճառով: Անվանի ֆուտբոլիստը հրաժարվել է հանդես գալ թիմի կազմում Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում:
Նման կտրուկ որոշման պատճառը Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելի հետ ունեցած խոսակցությունն է եղել: Հոլանդացի մասնագետը, որը թիմը գլխավորել է հուլիսին, հրաժարվել է Կուրտուային երաշխավորել մեկնարկային կազմի դարպասապահի կարգավիճակը: «Որոշել եմ չխաղալ Ազգերի լիգայի ողջ մրցաշրջանի ընթացքում: Բացառություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե մարզիչը մյուս դարպասապահների վնասվածքների պատճառով կադրային լուրջ խնդիրներ ունենա: Ես պատրաստ կլինեմ վերադառնալ Եվրո-2028-ի ընտրական փուլին: Մարզչին դա գոհացնում է, բայց նա նշել է, որ չի կարող երաշխավորել իմ տեղը հիմնական կազմում. եթե Ազգերի լիգայում հանդես եկող դարպասապահն իրեն լավ դրսևորի, նա կարող է շարունակել վստահել նրան։ Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ պայքարել իմ տեղի համար և կրկին ապացուցել, որ համար մեկն եմ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում HLN-ը։
Սա Կուրտուայի առաջին կոնֆլիկտը չէ ազգային թիմում: Նախկինում նա արդեն դադարեցրել էր ելույթները հավաքականում՝ նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Դարպասապահը թիմ էր վերադարձել միայն 2025 թվականի ձմռանը՝ Տեդեսկոյի պաշտոնանկությունից հետո: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ բացառապես մադրիդյան ակումբում իր մրցելույթների վրա։
Ազգերի լիգայի խմբային փուլում Բելգիան ընդգրկված է բավականին բարդ քառյակում և ուժերն է չափելու Ֆրանսիայի, Իտալիայի և Թուրքիայի հավաքականների հետ:
Տիբո Կուրտուան Բելգիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին։ Այս ընթացքում նա անցկացրել է 115 հանդիպում, մասնակցել աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների (այդ թվում՝ ԱԱ-2018-ին, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր), իսկ 57 խաղում դարպասը պահել է անառիկ:


















































Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում