ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կարժենա 1,5 մլն դրամ. կարգի փոփոխման նախագիծ է ներկայացվել. մանրամասներ
Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կարգը կարող է փոփոխվել։ Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինչպես ընթացակարգերում, այնպես էլ պետական տուրքի չափերում։
Նախագծի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելու պետական տուրքը կարող է ներկայիս 50 հազար դրամից դառնալ 250 հազար դրամ։
Ավելի մեծ փոփոխություն է նախատեսվում քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Այդ գործընթացի համար պետական տուրքը կարող է ներկայիս 150 հազար դրամից բարձրանալ մինչև 1 միլիոն 500 հազար դրամ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ քաղաքացիություն ստանալու կամ դրանից հրաժարվելու համար դիմումները սկզբում կներկայացվեն էլեկտրոնային եղանակով։ Դրանից հետո անհրաժեշտության դեպքում անձը կկարողանա հերթագրվել և փաստաթղթերը ներկայացնել անձամբ։
Քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգի պայմանները նույնպես կփոխվեն։ Անձը պետք է վերջին 5 տարիներին օրինական բնակված լինի Հայաստանում և այդ ընթացքում առնվազն 915 օր գտնված լինի երկրի տարածքում։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Երևանը կարդում է