Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից
Մեծ Բրիտանիան արգելում է ապրանքների ներմուծումը Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից: Այսուհետ Լոնդոնը պաշտոնապես անօրինական կհամարի ոչ միայն այդ տարածքում գտնվող իսրայելական բնակավայրերը, այլև Արևմտյան ափի ամբողջ իսրայելական օկուպացիան՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը: Նա հավելել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում կամ ֆինանսավորում են նոր անօրինական բնակավայրերի կառուցումը:
Լոնդոնի դիրքորոշումը պաշտպանել են Ֆրանսիան, Կանադան, Դանիան և մի շարք այլ երկրներ: Համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են են Արևմտյան ափի հրեական բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելքի և պատժամիջոցների սահմանման մասին: Գերմանիան նրանց չի միացել։
Միլիբենդը նաև մեղադրել է արմատական իսրայելցի վերաբնակիչներին Արևմտյան ափին պաղեստինցիների «էթնիկ զտումների» համար և կոչ է արել իրականացնել «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքը:
Ի պատասխան այդ միջոցառումների՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման և Կիրյաթ Գատայում քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնից բրիտանացի ներկայացուցիչների արտաքսման մասին:
Ավելին, նախարարը հայտարարել է, որ Իսրայելը կարգելի բրիտանացի զինվորականներին Արևմտյան ափի Ռամալահում Պաղեստինի Ինքնավարության անվտանգության ուժերի պատրաստություն անցկացնել և 12 բրիտանացի քաղաքացու մուտքը երկիր, որոնք «առնչություն ունեն հակասեմական և հակաիսրայելական գործունեության հետ կամ ժխտում են Իսրայելի Պետության գոյությունը»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով