Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի վրա զանգվածային հարձակում է իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր, հականավային հրթիռներ, ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ժամանակ ռուսները միտումնավոր փորձել են հնարավորինս շատ վնասել մարդկանց։ Կիևում բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, 2 մարդ զոհվել է, 10՝ վիրավորվել։ 13 մարդու հաջողվել է փրկել։ Նախագահը նաև նշել է, որ Կիևի մարզում թիրախավորվել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։
Զելենսկին տեղեկացրել է Խարկովում երկու վիրավորի և բնակարանային շենքի վնասվելու մասին։ Հարվածների են ենթարկվել նաև այլ մարզեր։ «Այսօր առավոտյան Սումիի մարզի երկաթուղային կայարանում հարձակման է ենթարկվել Կիև-Սումի գնացքի շոգեքարշը, սակայն զոհեր չկան։ Հարձակումներ են եղել նաև Զապորոժիեում և Դնեպրի մարզում», - նշել է նա։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ գիշերը հարվածներ են գրանցվել Կիևի յոթ շրջաններում, վնասվել են առնվազն 14 բարձրահարկ շենքեր, դպրոց, կլինիկա, սուպերմարկետ և բենզալցակայան։ Կիևի քաղաքային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել պատերազմական հանցագործության վերաբերյալ։
Հարվածի տակ է հայտնվել նաև Օդեսան։ Քաղաքի արվարձաններում գտնվող շուկային հարվածի հետևանքով կան տուժածներ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Օդեսային հասցված հարվածները՝ նշելով, որ թիրախավորվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։
Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան երեք օրով փոխադարձաբար դադարեցրել էին մայրաքաղաքների ուղղությամբ հարձակումները՝ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև այցի ֆոնին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ