Հարավային Կովկասում զարգացումներն է ԱԳԱՄ նախարարը ներկայացրել Լատվիայի մտակենտրոններին
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։
ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ