Լայենը խորապես ցավալի է համարել պաշտոնյաների մասնակցությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննադատել է Բելգրադում Ռատկո Մլադիչի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցածը՝ այն անվանելով ցնցող։ Նա նշել է, որ Մլադիչը դատապարտված ռազմական հանցագործ էր, որը պատասխանատու էր ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ հուղարկավորությանը պաշտոնական աջակցության դրսևորումները և սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը խորապես ցավալի են։ Նա ընդգծել է, որ դա վկայում է Սերբիայի՝ Եվրոպայի նորագույն պատմության մութ էջերին առերեսվելու անկարողության մասին և հակասում է Եվրամիությանն անդամակցելու երկրի ճանապարհի հիմքում ընկած արժեքներին։
Եվրահանձնաժողովի նախագահը իր աջակցությունն է հայտնել նաև նախկին Հարավսլավիայի երկրներում իրականացված հանցագործությունների բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար