Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Չինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ» Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա ՀՀ Կառավարության ռազմավարությունը. վարչապետ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր Արտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունը Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՉինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ»Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործությունՋուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա ՀՀ Կառավարության ռազմավարությունը. վարչապետՔննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱրտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունըԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդունՌեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմՎարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինimID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՉեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարըՍեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարըԿլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրըՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըՀայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնելՏարվա վերջում Էլ Նինյոն կհասնի իր առավելագույն ինտենսիվությանըԲարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համարՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահի հետՊաշտոնական այցով Պրահայում է գտնվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը (տեսանյութ)Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերովԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկաՔաջարանի թունելի շինարարության տեխհսկողության պայմանագրի տեքստը վերջնականացվել էՍեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցումՀայ- ռուսական հարաբերությունների «գույքագրում» է պետք. ՓաշինյանՆոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել էԽաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահԵթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ ՓաշինյանԵրկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք. ՓաշինյանԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրըԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համարՋերմատնային արտադրության որոշ ապրանքների համար փոխհատուցում կտրամադրվի նաև սեպտեմբերինԱրգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ ՄեսիիՍտուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններումԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնըԺոզե Մոուրինյուի գալուց հետո Ռեալն ավելի է ուժեղացելՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊԲրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FTՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ինՄեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերըCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆMeet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավՈր հասցեներում ջուր չի լինի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն

Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ. «Արշավը նպատակ ունի կանխարգելելու բռնությունը ի սկզբանե ընտանիքում, այսինքն՝ թույլ չտալու դրա վրա հասնելը, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն և ձևավորելու նաև զրո հանդուրժողականություն հասարակության շրջանում բռնության՝ ընդհանուր առմամբ երևույթի նկատմամբ։ Այս արշավի շրջանակներում է հենց մշակվել նախագծերի փաթեթը, որն այսօր ներկայացված է Կառավարության քննարկմանը»։

Ըստ նախարարի՝ ընտանիքում տեղի ունեցող բռնության երևույթները, որոնք վտանգում են մարդու անվտանգությունը, կյանքը, առողջությունը, հոգեկան կամ ֆիզիկական անձեռնմխելիությունը կամ սեռական ազատություն ու անձեռնմխելիությունը, պարզապես անձնական կամ ընտանեկան խնդիր չի կարող լինել, և պետությունը այստեղ մեծ անելիք և անմիջական պատասխանատվություն ունի այս դեպքերին արագ արձագանքելու և նաև հետագա դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ ՆԳ նախարարը տեղեկացրել է, ոչ փաթեթը երկու հիմնական հարցի է անդրադառնում՝ պետությունն ինչպես է պաշտպանում այն անձին, ով իր ամենամոտ միջավայրում, իր ընտանիքում, իր առօրյա կյանքում ենթարկվում է բռնության, և ինչպես է կանխարգելում հետագա դեպքերը։

Արփինե Սարգսյանը չորս ուղղություն է առանձնացրել. «Առաջին կարևոր ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանն այս երևույթների նկատմամբ։ Պիտի փաստեմ, որ օրենսգրքով նախագծի հեղինակները ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչում են՝ որպես ինքնուրույն առանձին երևույթ, և այս ուղղությամբ հարաբերությունները քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Եվ նաև խստացվում է դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։ Երկրորդ՝ կարևոր ուղղությունը քրեական արդեն վարույթի շրջանակներում տուժողի պաշտպանության ուժեղացմանն է վերաբերում։ Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը առաջնային մեկնարկի համար թողնում է հենց բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում, հաղորդումը հետագայում ընթացքավորվի։ Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել պրոցեսը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք բացառում ենք այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես, որովհետև շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ համոզելով, հարկադրանքի տարբեր եղանակներով անձինք հետ են վերցնում հաղորդումները և թույլ չեն տալիս հետագա շարունակությունը։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվությանը ենթարկելու բռնարարին։ Վարույթի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք հաճախ նկատում ենք, որ բռնության զոհերը կրկնակի զոհականացման տրամաբանության մեջ անընդհատ բողոքում են նաև առանձին դեպքերում կրկնակի հարցաքննություններից։ Առաջարկում ենք սահմանափակել տուժողի կրկնակի հարցաքննությունը՝ թույլ տալով վարույթն իրականացնող մարմնին նոր հարցաքննություն կազմակերպել բացառապես այն պայմաններում, երբ նոր ի հայտ եկած հանգամանք կա, և դրա հետ կապված կարիք կա ճշգրտումների։ Արգելում ենք տնային կալանքն այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը շարունակում են համատեղ բնակվել, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոցների նկատմամբ հսկողությունը իրականացնում ենք նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով։ Եվ հետևապես վարույթի տրամաբանության մեջ այնպես ենք անում, որ հնարավորինս տուժողը զերծ մնա նոր տրավմայից կամ նոր վտանգի որևէ աղբյուրից։ Երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցների տրամաբանությանը։ Ի սկզբանե դուրս ենք բերում նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, որովհետև շատ հաճախ նկատում ենք, որ դա որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և որպես կանոն նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում ոստիկանության պրակտիկայում։ Սա առհասարակ դուրս ենք բերում։ Կարևոր փոփոխություն է այստեղ առաջարկվում նաև փաթեթով, որ փոխենք գործող պրակտիկան։ Այս պահի դրությամբ, երբ գործ ունենք բռնության դեպքի հետ, առաջնային ռեակցիան պետության բռնության զոհին տնից դուրս բերելն է և ապաստարան տեղափոխելը։ Բայց շատ հաճախ պիտի ընկալենք, որ այս պայմաններում բռնարարը շարունակում է մնալ տանը, իր համար սովորական միջավայրում, մինչև քրեական վարույթի հետագա ընթացք, մեղադրանքի առաջադրում և այլն։ Եվ այստեղ կարծես թե բռնության զոհին էլ ավելի խոցելի վիճակում ենք դնում և նախատեսում ենք, որ որպես կանոն բռնություն գործադրածին ենք հանում կոնկրետ ընդհանուր միջավայրից, եթե, իհարկե, չենք երաշխավորում տուժողի անվտանգությունը այլ միջավայրում։ Մի կարևոր փոփոխություն ևս նախատեսված է՝ պետության որակական արձագանքի տեսանկյունից, ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է պարտադիր կերպով կրծքին ամրացվող տեսախցիկի կրման պահանջ, որպեսզի երբ դեպքի վայր ժամանի ոստիկանը, կարողանանք առաջնայնորեն բոլոր ապացույցները, որակական տվյալները դուրս բերել և հետագայում արդեն վարույթ իրականացնող մարմնի համար ավելի լավ պրոցես ապահովել։ Սա նաև ներքին գործերի նախարարության տեսանկյունից ևս վերահսկողական գործիք է, որպեսզի հասկանանք և ստուգենք ռեակցիաները մեր ծառայողների։ Եվ վերջին կարևոր փոփոխությունը բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պարտադիր կանոնի նախատեսումն է։ Իհարկե, շատ կարևոր է, որ պետությունը պատժի բռնություն գործադրած անձին, բայց եթե մենք ուզում ենք մեծ բաղադրիչ ունենալ կանխարգելման, տրամաբանական է, որ պատժից զատ պիտի նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատենք։ Նախատեսում ենք, որ պատժին զուգահեռ պարտադիր պետք է ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախ նախատեսվի բռնարարի համար»։

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը։ Բայց, ըստ վարչապետի, դա ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում և պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ: