Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Ջուլիետա Ազարյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։
«Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։
Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։
Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,-գրել է նա սոցցանցի իր էջում։
Արտյոմ Կարապետյանը երեկ հայտնեց, որ ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում։


















































Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Վարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրել
Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում
Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը