Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունը Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք» Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել

Արտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունըԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդունՌեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմՎարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինimID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՉեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարըՍեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարըԿլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրըՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըՀայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնելՏարվա վերջում Էլ Նինյոն կհասնի իր առավելագույն ինտենսիվությանըԲարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համարՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահի հետՊաշտոնական այցով Պրահայում է գտնվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը (տեսանյութ)Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերովԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկաՔաջարանի թունելի շինարարության տեխհսկողության պայմանագրի տեքստը վերջնականացվել էՍեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցումՀայ- ռուսական հարաբերությունների «գույքագրում» է պետք. ՓաշինյանՆոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել էԽաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահԵթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ ՓաշինյանԵրկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք. ՓաշինյանԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրըԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համարՋերմատնային արտադրության որոշ ապրանքների համար փոխհատուցում կտրամադրվի նաև սեպտեմբերինԱրգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ ՄեսիիՍտուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններումԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնըԺոզե Մոուրինյուի գալուց հետո Ռեալն ավելի է ուժեղացելՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊԲրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FTՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ինՄեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերըCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆMeet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավՈր հասցեներում ջուր չի լինիՄթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը կերկարաձգվիԻնչպե՞ս հաջողվեց շրջանցել օրենքն ու Թրամփի պատկերը տեղադրել նոր մետաղադրամի վրաԹրամփը Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինիների 100% մաքսատուրքովՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության. Ալեն ԲերսեԵրևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը
Հայաստան

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք 2025 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և մասնակցել են հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Հանցավոր կազմակերպության անդամները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մշակել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական մեխանիզմ։ Մասնավորապես՝ «WhatsApp» և «Viber» հավելվածներում, օգտագործելով հանցավոր կազմակերպությանը օժանդակած Հ.Բ.-ի, Ռ.Ս.-ի և իրենց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարները, հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և այդ կապակցությամբ իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։

Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: