Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման թեմային՝ հստակեցնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ թեև Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ռազմաբազայի հարցը չի քննարկվել, Հայաստանը խոչընդոտներ չի ստեղծի, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։
«Այնպես չի, որ մենք ռուսական ռազմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն։ Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ տարածքից, մենք չենք առարկի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ երբեք այս ընթացքում այդ հարցը չեն բարձրացրել։
Այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին արած հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե Մոսկվան պատրաստ է «թեկուզ վաղը հեռանալ» Հայաստանից, եթե հայ ժողովուրդն ու երկրի ղեկավարությունը համարեն, որ ռուսական ռազմական ներկայությունն իրենց անհրաժեշտ չէ։
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին ստորագրված միջպետական պայմանագրի հիման վրա, որի գործողության ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև 2044 թվականը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ