Թմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է
ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի 3 քաղաքացիներ, խմբի կազմում, շահադիտական դրդումներով, 2026 թվականի ապրիլի 30-ին մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 367,52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցով լցված բազմաթիվ պոլիէթիլենային փաթեթներ կուլ տալու և որովայնում պահելու միջոցով թաքցնելով, իրացման նպատակով, ապօրինի տեղափոխել են ՀՀ պետական սահմանով։
«Նույն ընթացքում, ՀՀ 2 քաղաքացիներն օժանդակել են նշված տեսակի և քանակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ ներմուծելուն՝ նախապես խոստանալով ՀՀ-ում ձեռք բերել և իրացնել դրանք, որն իրականացնելիս ապահովել են օտարազգի քաղաքացիների դիմավորումը, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ՀՀ տեղափոխման համար գումարի վճարումը, թմրամիջոցներով լցված փաթեթները վերջիններիս որովայնից դուրս բերումն ու իրացման նպատակով ձեռք բերումը, ՀՀ-ում պահեստավորումն ու օտարազգի քաղաքացիներին Հայաստանից ճանապարհումը, որի ճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղու հատվածում, նրանք ձերբակալվել են և տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:
Օտարազգի 3 քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ՝ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Նրանցից 4-ը կալանավորվել են, իսկ 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
5 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

















































Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Վարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրել
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում
Առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ
Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը