Սեպտեմբերի 4-6-ը Երևանում կանցկացվի ARMENIA EXPO-2026 ցուցահանդեսը
Սեպտեմբերի 4-6-ը Երևանում կբացվի ARMENIA EXPO ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում են LOGOS EXPO կենտրոնից։ ARMENIA EXPO-2026-ը նվիրված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 30-ամյակին։
Միջազգային գլխավոր ցուցահանդեսը վաղուց տարածաշրջանի բիզնես կյանքում ամենամեծ, հեղինակավոր, ամենասպասված և նշանակալի իրադարձությունն է։
Ամեն տարի ցուցահանդեսը միավորում է Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին մեկ հարթակում՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։
ARMENIA EXPO-ն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ գործող ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի մասին, գտնել շահութաբեր բիզնես գործընկեր կամ օտարերկրյա ներդրող և նպաստել հաջող մարքեթինգին: Ցուցահանդեսը կբացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

















































Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Վարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրել
Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ
Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում
Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը