Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապված իրավիճակի վերաբերյալ «հույզեր են առաջացնում»։ Ավելին, նախարարը համոզված է, որ նման հարցերը, այդ թվում՝ երկաթուղու կառավարման փոխանցումը երրորդ երկրներին, պետք է «կարգավորվեն գործընկերոջ հետ», այլ ոչ թե «դրվի հանրային քննարկման»։
«Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև։ Կարելի է քննարկել հայերին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո է», - նշել է Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։
Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստանի պահանջները Ռուսաստանից՝ 2 մլրդ դոլար «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի գծով պարտքի վճարման վերաբերյալ։ Նրան զարմացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին:
Հայաստանում երկաթուղին իրավաբանորեն Հանրապետության կառավարության սեփականությունն է, սակայն այն փոխանցվել է ՀԿԵ-ի («Ռուսական երկաթուղիների» դուստր) կառավարմանը: Պայմանագիրը կնքվել է 2008 թվականին և նախատեսված է 30 տարով։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կրկին անդրադարձել էր Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը՝ շեշտելով, որ այդ պայմաններում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։ Վարչապետը հայտարարել էր՝ դրա համար ռուսական կողմին խնդրում են կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը