Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Նոր փաստաթղթերը լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կապահովեն անվտանգության ամենաբարձր մակարդակ։
Թեմային անդրադարձել է «Լուրերը»՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի և «ՀայՓաս» ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի հետ հարցազրույցներում։
✅ Կենսաչափական նոր ծառայությունները կմատուցի մասնավոր «ՀայՓաս» ընկերությունը, սակայն փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ որոշումները շարունակելու է կայացնել պետությունը։ Մասնավոր գործընկերոջ հասանելիությունը տվյալներին խստորեն սահմանափակվելու է կոնկրետ գործարքի շրջանակով և գտնվելու է պետական վերահսկողության ներքո։
✅ Գործընթացը կիրականացվի առցանց եղանակով․ քաղաքացիները լրացնելու են անհրաժեշտ տվյալները, ընտրելու են սպասարկման գրասենյակը, այցելության օրն ու ժամը։ Համացանցից օգտվելու հնարավորություն չունեցող անձինք կարող են նախագրանցվել ուղղակիորեն սպասարկման գրասենյակներում։
✅ Սկզբնական փուլում հանրապետությունում կգործի 14 սպասարկման գրասենյակ, որոնց թիվը հաջորդ տարվա առաջին եռամսյակում կհասնի 23-ի:
✅ Նոր կենսաչափական նույնականացման քարտն արժենալու է 5950 դրամ, անձնագիրը՝ 28 650 դրամ։ Ներկայումս գործող անձնագրերը կշարունակեն վավեր մնալ մինչև դրանց ժամկետի ավարտը, սակայն նոր փաստաթուղթ ստանալու դեպքում հինն անվավեր կճանաչվի։ Ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթղթի (070 կոդով հին նմուշի) արտադրությունը կշարունակվի։
✅ Դիվանագիտական ներկայացուցչությունները փուլային եղանակով արտերկրում բնակվող քաղաքացիների համար կհամալրվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ տեղում կենսաչափական տվյալներ հավաքագրելու համար։
✅ Հայաստանը պաշտոնապես միանում է անձնագրերի միջազգային փոխճանաչելիությունն ապահովող ICAO համակարգին։ Այս փոփոխությունը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորագույն բաղադրիչն է։
✅ Դիտարկվում է նաև տնայցի միջոցով ծառայությունների մատուցման հնարավորությունը սոցիալական կարիք ունեցող խմբերի համար։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...