Ռուբիոն G20-ից հետո կայցելի Աստանա
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ հատկապես առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտներում։
Ղազախստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական զարգացումը, ապրանքաշրջանառության ավելացման և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։ Տլեուբերդին նշել է ամերիկյան ներդրումների ու առաջադեմ տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաև էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի, թվայնացման, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև 2025 թվականի նոյեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Ռուբիոն հաստատել է Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր մտադրությունը՝ G20 գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և գործնական արդյունքներ ապահովելու պատրաստակամությունը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...