Մադրիդում շուրջ 200 մասնակից փակել է մայրուղին
Մոտավորապես 200 մարդ փակել է երթևեկությունը Մադրիդի մայրուղու հատվածներից մեկում ուսուցիչների անժամկետ գործադուլի շրջանակներում։ Այս մասին հաղորդել է El País թերթը։
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 08:30-ին։ Ակցիայի մասնակիցները դպրոցական նստարաններ և աթոռներ են դրել ճանապարհի մեջտեղում։ Ի թիվս այլ բաների, հավաքվածները վանկարկել են՝ «Պետական կրթությունը չի վաճառվում, պետական կրթությունը պաշտպանում են»։ Հարյուրավոր վարորդներ ճանապարհի այդ հատվածում հայտնվել են արգելափակման մեջ։
Մադրիդի ինքնավար համայնքի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի անժամկետ գործադուլը սկսվել է հոկտեմբերի 14-ին։ Գործադուլի մասնակիցները պահանջում են, այդ թվում, ավելացնել կրթության ֆինանսավորումը, նվազեցնել աշակերտների թիվը դասարաններում և բարելավել ուսուցիչների աշխատանքային պայմանները։ Ավելի վաղ տարածաշրջանում արդեն կազմակերպվել էին տարբեր պիկետներ, ցույցեր ու հանրահավաքներ։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...