Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցում
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Թեհրանում։ Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:
Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Լավրովն Արաղչիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցում: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցում հարկավոր է վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև ճգնաժամը:
Արաղչին իր հերթին արդյունավետ է գնահատել Լավրովի հետ բանակցությունները:
«Այսօր մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, իսկ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրականացումը դրանք նոր մակարդակի է բարձրացրել», - Արաղչիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Արաղչին նաև նշել է, որ Իրանը և ՌԴ-ն մշտական խորհրդակցություններ են անցկացնում քաղաքական տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Պարսից ծոցի, Կովկասի, Ուկրաինայի և Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների: Նա հավելել է, որ Իրանը և Ռուսաստանը նաև համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում ներկայիս խնդիրները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...