Հելեն Հեյնսը երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ավստրալիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Հելեն Հեյնսը երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. Նրան ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի են ենթարկել Վանգարատա քաղաքի իր գրասենյակի մոտ։
Հարձակման կասկածանքով ձերբակալվել է 43-ամյա տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Վանգարատայում՝ Մելբուռնից մոտ երեք ժամվա ճանապարհի հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք։ 65-ամյա Հեյնսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
«Այս չափազանց դժվար պահին մեր բոլոր մտքերը Հելենի, նրա ընտանիքի, ընկերների, թիմի և համայնքի հետ են։ Մենք աղոթում ենք նրա լիարժեք ապաքինման համար»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Ալբանեզեն։
Ալբանեզեն նշել է, որ դեռ վաղ է խոսել հարձակման հնարավոր դրդապատճառների մասին։ Այդուհանդերձ, ձերբակալված կասկածյալի գործողությունների քննությամբ կզբաղվի հակաահաբեկչական օպերատիվ խումբը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...