ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է կանխել իրանական ընկերությունների անօրինական բիզնես գործունեությունը. Axios
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ հրահանգել է աշխարհի տարբեր ամերիկյան դեսպանատներին պաշտոնական դիվանագիտական դեմարշ ուղարկել ընդունող երկրների ամենաբարձր մակարդակներին Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Ըստ նրանց տվյալների՝ ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է պահանջել, որ երկրներն «անմիջապես և համակարգված կերպով» դադարեցնեն Իրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և կանխեն իրանական ընկերությունների անօրինական բիզնես գործունեությունը։
ԱՄՆ դեմարշը շեշտում է, որ այն երկրները, ընկերությունները և անհատները, որոնք շարունակում են բիզնես վարել Իրանի հետ, կարող են ենթարկվել պատժամիջոցների և զրկվել դոլարային համակարգ մուտք գործելու հնարավորությունից, հայտնել են պաշտոնյաները։
Աղբյուրներից մեկը նշել է, որ հատուկ ուղերձ է ուղարկվել Աբու Դաբիում, Մասկատում, Հոնկոնգում, Դոհայում, Լոնդոնում, Բեռլինում և Կենտրոնական Ասիայի մի շարք մայրաքաղաքներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջելով, որ ընդունող կառավարությունները փակեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված իրանական Melli և Saderat բանկերի բոլոր մասնաճյուղերը։
Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ՝ Իրանի դեմ տնտեսական ճնշման միջոցառումների իրականացումն ու կիրառումը համակարգելու համար։
Իրանը տարիներ շարունակ գտնվում է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների տակ, սակայն օգոստոսի 24-ին Վաշինգտոնը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ երկիրը ֆինանսապես էլ ավելի մեկուսացնելու համար։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում