ԱՄՆ և Կանադայի քաղաքացիների վարորդական վկայականների տվյալների արտահոսք է եղել
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքննում է այն հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներին պատկանող տասնյակ միլիոնավոր վարորդական վկայականներ վաճառվում են դարկնեթում (darknet):
Անկախ լրագրող Բրայան Կրեբսը հայտնել էր, որ դարկնեթում հայտնաբերել է կայք, որը վաճառում է ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիների միլիոնավոր վարորդական վկայականների թվային սկանավորված տարբերակները: Նրա խոսքով՝ ինքը 9 անձանց միջոցով հաստատել է վաճառվող տվյալների իսկությունը: ՀԴԲ-ն հայտնել է, որ «ուսումնասիրում է միջադեպը», սակայն չի կարող մեկնաբանել իրավիճակը՝ «ընթացող հետաքննության պատճառով»։
Եթե տեղեկությունը հաստատվի, սա կարող է դառնալ Հյուսիսային Ամերիկայի պատմության մեջ պետական անձնական փաստաթղթերի տվյալների արտահոսքի խոշորագույն դեպքերից մեկը՝ անձնական տվյալների գողության և խարդախության ռիսկեր ստեղծելով տասնյակ միլիոնավոր մարդկանց համար:
Կրեբսը պատմել է, որ կայքի մասին իմացել է այն բանից հետո, երբ այն գովազդվել է կիբեռհանցագործների ռուսական ֆորումում, որտեղ որպես անվճար նմուշ առաջարկվել է հենց իր վարորդական վկայականը: Կրեբսի փոխանցմամբ՝ Nexus անվանումը ստացած ծառայությունը պնդում էր, որ տիրապետում է ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիների տասնյակ միլիոնավոր վարորդական վկայականների, ինչպես նաև միլիոնավոր այլ անձնագրերի ու ճանապարհորդական փաստաթղթերի և հարյուր հազարավոր բժշկական գրանցումների: Կրեբսը նշել է, որ գողացված տվյալների բազան, ըստ ամենայնի, թարմացվել է իրական ժամանակում, ինչը նշանակում է, որ այն լրացվում է ընթացիկ արտահոսքից ստացվող տվյալներով:


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում