Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
Երևանի երկու դպրոցում 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ պետության աջակցությամբ տարրական դասարանների աշակերտները մարզային բոլոր դպրոցներում ուսումնառության ընթացքում օրական մեկ անգամ ստանում են առողջ սնունդ։
«Մենք խոսում ենք 107 հազար երեխայի մասին։ Այս տարվա սեպտեմբերից Երևանի երկու դպրոցներում կսկսվի «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձնական իրականացումը, որը հետագայում կընդլայնվի,և այս 107 հազար երեխաներին կգան գումարվելու նաև Երևանի 48 հազար դպրոցականները, որոնց համար նույնպես մինչև 2028 թվականի ավարտը պետությունը կպլանավորի «Դպրոցական սնունդ» ծրագրի ամբողջական իրականացումը»,-նշեց Անդրեասյանը։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Երկրորդ սերնդի մոլորակ
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում