Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը Չինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ» Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն Ջուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա ՀՀ Կառավարության ռազմավարությունը. վարչապետ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր Արտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունը Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուն Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ Չեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարը

Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՉինաստանում ստեղծվել է ռոբոտների համար նախատեսված «մանկապարտեզ»Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործությունՋուլիետա Ազարյանը՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա ՀՀ Կառավարության ռազմավարությունը. վարչապետՔննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱրտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունըԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդունՌեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմՎարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինimID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿՉեխիայում ՀՀ նախագահի դիմավորման արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում. մասնակցել է նաև ՏԿԵ նախարարըՍեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարըԿլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրըՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըՀայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայի Օդեսա քաղաքում 17 մարդ է վիրավորվել59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնելՏարվա վերջում Էլ Նինյոն կհասնի իր առավելագույն ինտենսիվությանըԲարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համարՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահի հետՊաշտոնական այցով Պրահայում է գտնվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը (տեսանյութ)Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերովԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկաՔաջարանի թունելի շինարարության տեխհսկողության պայմանագրի տեքստը վերջնականացվել էՍեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցումՀայ- ռուսական հարաբերությունների «գույքագրում» է պետք. ՓաշինյանՆոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել էԽաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահԵթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի․ ՓաշինյանԵրկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք. ՓաշինյանԱՄՆ բանակը կնքել է ԱԹՍ-ների դեմ լազերային համակարգի արտադրության առաջին պայմանագիրըԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու համարՋերմատնային արտադրության որոշ ապրանքների համար փոխհատուցում կտրամադրվի նաև սեպտեմբերինԱրգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ ՄեսիիՍտուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններումԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնըԺոզե Մոուրինյուի գալուց հետո Ռեալն ավելի է ուժեղացելՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊԲրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FTՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ինՄեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերըCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆMeet Dilijan-ը մեկնարկում է հինգշաբաթյա ստեղծարար արշավՈր հասցեներում ջուր չի լինի
Բիզնես

Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա ՀՀ Կառավարության ռազմավարությունը. վարչապետ

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը սեպտեմբեր ամսին ևս տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 4506 տոննա պղպեղ, 4041 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 408․6 տոննա ելակ, շուրջ 10․0 մլն հատ և 102․7 տոննա ծաղիկ, որից օգոստոս ամսին արտահանվել է շուրջ 2737 տոննա պղպեղ, 2888 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 146 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 36 տոննա ծաղիկ։ Հունիս-օգոստոս ամիսներին ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 28, միրգ՝ 24, իսկ բանջարեղեն՝ 16 երկիր։ Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև սեպտեմբեր ամսվա համար։ Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների ցանկում ծաղիկի արտահանման համար սահմանվել է 50 դրամ ցանկացած երկիր արտահանելու համար։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 200 տոննա ելակ, շուրջ 3850 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։

Որոշմամբ առաջարկվում է՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝

1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ․
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թվականի սեպտեմբեր ամսին ևս տրամադրելը։ ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 3685 տոննա կեռաս, 795 տոննա սալոր, 4175 տոննա դեղձ կամ նեկտարին, 430 տոննա խնձոր, 120 տոննա խաղող, 142 տոննա թուզ, ազնվամորի, մոշ, որից օգոստոս ամսին արտահանվել է շուրջ 770 տոննա կեռաս, 375 տոննա սալոր, 2650 տոննա դեղձ կամ նեկտարին, 389 տոննա խնձոր, 120 տոննա խաղող, 94 տոննա թուզ, ազնվամորի և մոշ։ Հունիս-օգոստոս ամիսներին ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը միրգ է արտահանվել 24 երկիր։ ՊԵԿ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 310 տոննա տոմատի մածուկ, 634․0 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 818 հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 3121 հազար բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 2674 հազար լիտր շշալցված բնական հանքային ջուր, 157 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն և 73 տոննա թառափ ու 80 տոննա իշխան տեսակների ձկներ։ Վերամշակող կազմակերպությունների կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում 2026 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մթերվել է շուրջ 4600 տոննա դեղձ և շուրջ 50 տոննա թուզ։

Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև սեպտեմբեր ամսվա համար։ Միջոցառման շրջանակներում արտահանման համար փոխհատուցվող ապրանքների ցանկից հանվել է կեռասը, ազնվամորին, մոշը, հոնը։ Բացի այդ, շշալցված հանքային ջրի արտահանման երկրները լրացվել է Չինաստանով։ Վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար նախատեսվում է փոխհատուցման տրամադրումը շարունակել մինչև հոկտեմբերի 1-ը։ Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 11600 տոննա պտուղ և հատապտուղ, շուրջ 100 տոննա տոմատի մածուկ, շուրջ 1․0 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 210 հազար լիտր պտղահատապտղային գինի, 1․0 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 100 տոննա չորացված միրգ կամ բանջարեղեն, 240 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։ Վերամշակման նպատակով մթերվող մրգի կանխատեսվող ծավալները գնահատվում են շուրջ 4200 տոննա։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ «Բացի մեր պատկերացրած չրերից՝ մեզ մոտ հիմա չոր մրգերի արտադրանքներ կան, և ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում առաջացած խնդիրների պատճառով մթերումներն ենք լրացուցիչ խթանել, և չրերի ու չորացած մրգերի դեպքում պահպանման հետ կապված ժամկետների ավելի մեծ ճկունություն կա: Մենք պետք է այս նյուանսին ուշադրություն դարձնենք, որովհետև համապատասխան սեզոնին ավելի մեծ ու գլոբալ պահանջարկ կձևավորվի»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պետք է աշխատել պահածոյացված միրգ-բանջարեղեն, մուրաբաներ արտադրողների հետ. «Թարմ միրգ-բանջարեղենի սեզոնը երբ ավարտվեց, մենք պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք։ Ծրագրերով պետք է ուղղորդենք, թե որ ուղղություններով ենք խնդիրը լուծում»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա Հայաստանի Կառավարության ռազմավարությունը. «Կարծում եմ, որ նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը՝ անկախ ամեն ինչից։ Այստեղ մենք չպետք է շեղվենք այդ ուղղությունից։ Բայց այս պահի դրությամբ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ, իհարկե, խնդիրը եղել է և կա, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ խնդիրը պետության և մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է։

Եվ իհարկե, այստեղ էական դեր ունեն մեր հարգելի զբոսաշրջիկները, որոնք իրենց հոսքերով ապահովում են նաև այս խնդրի լուծման մի երրորդ հարթություն, որովհետև իրենք տարբեր երկրների սուպերմարկետներում կամ շուկաներում պիտի ձեռք բերեին այդ ապրանքը և սպառեին, գալիս են Հայաստանի Հանրապետությունում են ձեռք բերում և սպառում։ Իմիջիայլոց, այս տրամաբանությամբ զբոսաշրջության հետ հետագա զարգացումը և ընդլայնումը Երևանից դեպի մարզեր, շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրները մենք կարողանանք լուծել»։