Արարատի հալվող սառույցը կարող է գաղտնիքներ բացահայտել. National Geographic
Գերմանա-թուրքական գիտական խումբը ուսումնասիրում է Արարատի սառցադաշտերը՝ փորձելով բացահայտել տարածաշրջանի հազարամյակների կլիմայական և բնապահպանական պատմությունը. գրում է հեղինակավոր National Geographic-ը։
Հետազոտողները 2026 թվականի հուլիսին Արարատի գագաթային հատվածում՝ ավելի քան 5000 մետր բարձրության վրա, սառույցի նմուշներ են վերցրել։ Աշխատանքների ընթացքում կիրառվել են սառույցի ուսումնասիրության համար հարմարեցված գեոռադար և սեյսմիկ չափումներ, որոնք հնարավորություն են տալիս պարզել սառցաշերտերի հաստությունն ու կառուցվածքը։
Գիտնականների համար Արարատի սառույցը յուրօրինակ բնական արխիվ է։ Սառցաշերտերում պահպանված օդային պղպջակները կարող են տեղեկություններ հաղորդել անցյալի մթնոլորտի կազմի, հրաբխային ժայթքումների, փոշու տարածման և տարածաշրջանի կլիմայական փոփոխությունների մասին։
Հետազոտողները հատկապես հետաքրքրված են այն ժամանակաշրջաններով, որոնց վերաբերյալ Մերձավոր Արևելքի և Կովկասի համար տվյալները սահմանափակ են։ Արարատի սառցադաշտերը կարող են նոր տեղեկություններ տալ նաև Հռոմեական կլիմայական օպտիմումի և VI-VII դարերի կլիմայական սառցե ժամանակաշրջանի մասին։
Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով Արարատի սառցածածկույթը արագորեն նվազում է, ինչի պատճառով սառույցում պահպանված տեղեկությունները կարող են անդառնալիորեն կորչել։ Հաջորդ արշավախմբի ընթացքում նախատեսվում է փորձել Արարատում առաջին անգամ ստանալ երկար և հնագույն շարունակական սառցային նմուշ։
Հետազոտողները նաև հույս ունեն սառույցում հայտնաբերել մարդու վաղ գործունեության անուղղակի հետքեր՝ այդ թվում մետաղամշակման կամ վաղ երկրագործության հետ կապված մասնիկներ։
Միևնույն ժամանակ, հետազոտողները ընդգծում են, որ չնայած Արարատի լեգենդար կապին Նոյի պատմության հետ, ներկայիս արշավախումբը չի փնտրում Նոյի տապանը։ Նրանց նպատակն է ուսումնասիրել դրա տակ գտնվող սառույցը և ապարները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել