Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի մանկան տուն»՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչպես տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Գիտելիքի և դպրության օրվա առիթով նախարարը շնորհավորել է բոլոր դպրոցականներին՝ մաղթելով նոր գիտելիքներով, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթություն ստանալու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու հավասար հնարավորություն։
Նախարարը շեշտել է, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքը ապագա մասնագիտության ընտրության, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կյանք ունենալու կարևորագույն գրավականն է։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)