Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Սահմանափակված է նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխվել: Կոմիտեն կադրեր է հրապարակել:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվել է 6 անձ, ինչպես նաև՝ թե որ գործի շրջանակներում են ձերբակալությունները:
Ինչպես հայտնել ենք, Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է. արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում, ինչի պատճառով հրավիրվել է շտապօգնություն, և հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...