ԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը չորեքշաբթիի գիշերը՝ օգոստոսի 26-ին, հարվածել են Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրին։ Պահեստին հասցված հարվածն ու բռնկված հրդեհը հաստատել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։ Նրա փոխանցմամբ՝ ՀՕՊ համակարգերը և «ԲԱՐՍ-Տամբով» շարժական կրակային խմբերը ոչնչացրել են հակառակորդի 16 անօդաչու։ Հարվածների հետևանքով լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է 40 000 քառակուսի մետր։
Նահանգապետը նշել է նաև, որ հարձակման հետևանքով տուժել է պահեստի մեկ աշխատակից, իսկ ԱԹՍ-ի անկման պատճառով նաև մասնավոր տուն է այրվել։
Կոտովսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրի ընդհանուր մակերեսը 108 000 քառակուսի մետր է։ Այս օբյեկտն արդեն ենթարկվել էր ԱԹՍ-ների հարձակման։ Հուլիսի 18-ի գիշերը անօդաչուի հարվածից պահեստային համալիրում խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել էր, ևս 25-ը՝ տուժել։
Միևնույն ժամանակ, Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքի բնակիչները սոցցանցերում կադրեր են հրապարակել, որոնցում երևում է տեղի «Լուկոյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը։
Այդ տարածաշրջանում գիշերը գործել է օդային տագնապի ռեժիմ, սակայն տեղական իշխանությունները ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասին օպերատիվ տեղեկություններ չեն հայտնել։ Կստովոյի այս գործարանը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների դեմ ուկրաինական հարվածների ալիքի սկզբից ի վեր բազմիցս է ենթարկվել հարձակումների։
Մասնավորապես, հուլիսի 2-ի գիշերը ձեռնարկության տարածքում խոցվել էր նավթի առաջնային վերամշակման ԱՎՏ-6 տեղակայանքը, ինչի մասին հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Կստովոյի ձեռնարկության նախագծային հզորությունը տարեկան կազմում է մոտ 15 միլիոն տոննա նավթ, այն Ռուսաստանի հինգ խոշորագույն ՆՎԳ-ներից մեկն է։ Ինչպես ավելի վաղ նշել էր Astra պարբերականը, այս գործարանը վառելիքով է ապահովում Մոսկվան ու Մոսկվայի մարզը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ