Սպիտակ տանը 400 միլիոն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը կարող է շարունակվել
ԱՄՆ Գերագույն դատարանը վճռել է, որ Սպիտակ տանը 400 միլիոն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը կարող է շարունակվել։ Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամն իր դատական հայցում պնդում էր, որ նախագահը չունի միանձնյա լիազորություններ նման շինարարություն սկսելու համար։
Ձայների մեծամասնությամբ (5 ընդդեմ 4-ի) ընդունված որոշման արդյունքում դատավորները բավարարել են Թրամփի վարչակազմի միջնորդությունը՝ կասեցնելով ստորին ատյանների դատարանների որոշումները, որոնք պետք է կանգնեցնեին նախագծի վերգետնյա հատվածի շինարարությունը։
Այնուամենայնիվ, Գերագույն դատարանի նախագահ, պահպանողական Ջոն Ռոբերթսը աջակցել է հատուկ կարծիք հայտնած երեք լիբերալ դատավորներին և նշել, որ «շինարարությունը, հավանաբար, ապօրինի է», քանի որ Կոնգրեսը չի հաստատել նախագիծը։
Դատարան հայցը ներկայացրել էր Պատմական ժառանգության պահպանման ազգային հիմնադրամը՝ պնդելով, որ նախագահը չունի միանձնյա լիազորություններ շինարարություն սկսելու համար։
Անցյալ աշնանը Թրամփը քանդել էր Սպիտակ տան պատմական Արևելյան թևը՝ պարասրահի շինարարությունը սկսելու համար։ Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագիծը «զգալիորեն» պատրաստ կլինի մինչև նոյեմբեր, իսկ ամբողջությամբ՝ մինչև 2028 թվականի օգոստոսը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով