Քաղաքականությունների հատման հարթակ
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես միջազգային միջոցառման մասնակցություն, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության մի քանի ուղղությունների հատման կետ։
Բիշքեկում մեկնարկած ՇՀԿ գագաթնաժողովին հավաքվել են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները։ Միաժամանակ միջոցառմանը մասնակցում են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների ղեկավարներ ու այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս միջոցառումը շփման հարթակ է հանդիսանում Հայաստանի համար, և հնարավորություն է ընձեռում հանդիպումներ ունենալ միանգամից մի քանի կարևոր պետությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Բիշքեկի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է կարևոր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացումն արդեն մի քանի տարի մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է։ Կառավարության փոխանցաց հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Հնդկաստանը Հայաստանի համար միայն դիվանագիտական գործընկեր չէ․ երկու երկրների հարաբերություններում կա նաև տնտեսական, պաշտպանական և տարածաշրջանային հաղորդակցությունների բաղադրիչ։
Կարևոր էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում խոսվեց խաղաղության գործընթացին վերաբերող, տնտեսական և հաղորդակցային խնդիրների հետ կապված հարցերի մասին։ Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցումը, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը, էներգետիկ համագործակցությունը և TRIPP-ի շրջանակում կապակցվածության նախագծերը։
Բիշքեկի գագաթնաժողովին ներկա են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Փաշինյան–Պուտին հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին։ Ռուսական կողմը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։
Այսպիսով, իրական հարցն այն չէ, թե «Ո՞ւմ կողմն է Հայաստանը»: Հայաստանի համագործակցությունը միաժամանակ տարբեր երկրների հետ թույլ կտա հասնել մեր տնտեսության դիֆերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կտա կոնկրետ քաղաքական, տնտեսական ու անվտանգային տեսանելի արդյունքներ:


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)