«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց «Ֆիորենտինային» և ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով: Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ հռոմեացիների հարձակվող Դոնիել Մալենը, ով փայլուն հանդիպում անցկացրեց և իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց։ Հատկանշական է, որ Մալենը բոլոր երեք գոլերը (27′, 52′, 60′) հեղինակեց արգենտինացի Պաուլո Դիբալայի կատարած անթերի փոխանցումներից հետո:
Խաղավերջում՝ 86-րդ րոպեին, կիսապաշտպան Նիկոլո Պիզիլին խփեց տանտերերի 4-րդ գնդակն ու ձևակերպեց Մատեո Մարչենարոյի սուլիչով ազդարարված հանդիպման վերջնական հաշիվը։ Նախորդ՝ 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» 38 խաղում վաստակած 73 միավորով զբաղեցրել էր Ա Սերիայի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 42 միավորով հանգրվանել էր 15-րդ տեղում:
Հաջորդ տուրում հռոմեական ակումբն օգոստոսի 31-ին արտագնա խաղում կմրցի «Լեչեի» հետ, իսկ ֆլորենցիացիներն օգոստոսի 29-ին սեփական հարկի տակ կընդունեն «Ֆրոզինոնեին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում